Без рубрики, Հայոց լեզու

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Կարդա՛ 

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 

Հայտնություն նշանակում է տեսիլք կամ բացահայտում։ Ես կարծում եմ այս բանաստեղծությունում ինչ֊որ մեկի մոտ տեսիլք է հայտնվում, որ արդեն գարուն է եկել, օրերը տաք և երկար են։

2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ 

փառք֊ հայտնիություն

շուք֊ ճոխ

խոցել֊ բառիբուն վիրավորել 

արևավառ֊ արեվից վառվող

տկար֊ անզոր

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը արտահայում է գարնանային և արևային տրամադրություն։

Оставьте комментарий