Без рубрики, Հայոց լեզու

Իմ մայրաքաղաքը

Ես ծնվել և մեծացել եմ քաղաքամայր Երևանում։ Այն Հայաստանի մայրաքաղաքն է և սիրտն է։ Երևանը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին Մենուայի որդի Արգիշտի 1-ի կողմից։ Տարեցտարի Երևանը մեծացել ու ծաղկել է, իսկ այսօր այն ժամանակակից, շքեղ և հարուստ քաղաք է։ Մեր մայրաքաղաքի զարդն են համարվում տասնյակ թանգարաններն ու պատկերասրահները, հին երևանյան ցածրահարկ շենքերն ու նորակարույց բարձրահարկերը, երևանյան երգող շատրվաններն ու բազմաբնույթ և բազմաբովանդակ արձանները։ Երևանը սիրելի է ոչ միայն հայերի համար, այլ նաև մեր քաղաքի օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ 
Ամեն տարի հոկտեմբերին մենք մեծ շուքով նշում ենք Երևանի ծնունդը։ Բոլորը ուրախանում են և ևս մեկ անգամ հիանում մեր քաղաքով։

Оставьте комментарий