-
1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու: Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն:…
-
1մ=1մ 2կմ=2000մ 3սմ=3/100մ 0,03 2,5=2,5/10 10գ=10/100=0,01կգ 0,001պ=1կգ 1500Քունտ ստեռլինգ:12 1500:12=125ֆունտ ստեռլինգ 2005դոլար 30ցենտ :5 2005:5=401դոլար 30:5=6ցենտ 15ր-20կմ X-64կմ 15×64=20x x X=15×64/20=960/20=48
-
Պատասխանել հարցերին․ Կաթնաթթվային բակտերիաները թթվեցնում են կաթը, որի արդյունքում առաջանում են կաթնամթերքներ՝ , նարինե, մածուն կաթնաշոռ, պանիր և յոգուրտ: Որովհետև բակտերիաները ոչ միային նասում են, այլ նաև օգնում են մեր բնությունը և կենդանիների օրգանիզմը։ Oրինակ ՝ խոլերա, թոքախտ, ժանտախտ և այլն։ Լրացուցիչ աշխատանք․ «Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի» նախագիծ
-
ա) a = 0: բ) a = -17 գ) a = -1 դ) a = -14 ա) 10 + (-5) = 5 b = 5 բ) 6 +- 5 + 10 = 5 + 7 b = 5 ա) a = 1 բ) a = 3 գ) a = 7/4 դ) -3
-
Առաջադրանք 2 Հայոց պատմություն— էջ 28-32-ը պատմել, էջ 33-հարցերին պատասխանել, լրացնել պատմական բառարանը
-
Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։ Հայաստանի Մ.թ.ա. 3 — 2 հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով…
-
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:———Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին… Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը: Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ: Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն: Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացածէի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ: – Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել… Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում: Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը: Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը… Աղբյուրը Առաջադրանքներ 1. Ի՞նչ է ասում Իսահակյանը Ա. Հայ ազգային երգի մասին Բ. Կոմիտասի մասին 2. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: Անհասկանալի բառեր չկային։
-
Ես սիրեցի անփուշ վարդ Ես սիրեցի անփուշ վարդ,Տեսա ճերմակ անփուշ վարդ,Կրծքիս վրա դրի զարդ,Հոտոտեցի, բույր չուներ,Սիրտս մխաց բարդ ի բարդ։ Տեսա կարմիր փշոտ վարդ,Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,Արյուն հոսի վարդեն ցարդ,Բույրը մտավ քմքես ներս։ Ճանապարհ Բարակ ուղին սողալով,Ոտի տակին դողալով,Ճամփի ծայրին բուսել էԿյանքի ծառը շողալով։ Ի՜նչ լայն սիրտ է, որ ունիԱյս ճանապարհն Անհունի․․․Մարդու, բույսի, գազանիԵվ թևավոր թռչունի։
-
1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին: Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես: Հռետորը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել: Մթության մեջ խարխափելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը: Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ: Արտասուքը հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ: Ձեռքերը կարկառել էր դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջուն: 2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն: 3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեևզարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմաէլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի…
-
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեծ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր պատմությունները երևում էին: 2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել: Կոպիտ – անտաշ Կոպիտ է խոսում ընկերների հետ: Կապիտ – անքաղաքավարի Շատ կոպիտ դեմք ունի: Կոպիտ – տգեղ Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: Կոչել – անվանել Եվ սրան էլ իմաստուն են կոչում: կոչել – մեծարել Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: կատարել – լսել Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: կատարել – անել Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: կատարել – իրականացնել Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր: լռել – սուս մնալ Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: լռել – համբերել Արձագանքները լռեցին: լռել – դադարել Ափսեները դրեց պահարանում: դնել – դնել Եկավ ու իր օրենքը դրեց:…