Без рубрики, ԳրականությունՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ 07.03.2024 Լիլիամանուկյան Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ—մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին… Поделиться ссылкой:TwitterFacebookНравится Загрузка... Опубликовано Լիլիամանուկյան Смотреть все записи автора Լիլիամանուկյան